Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներին

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ին ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գևորգ Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց բուլղարահայ համայնքային գործչի բարեսիրական ձեռնարկները, համայնքի զորացմանն ու համախմբմանն ուղղված նրա ծրագրերը:

Վազգեն Յակուբյանը ներկայացրեց Վառնայի մասնաճյուղի ատենապետի կատարած աշխատանքը, քննարկվեցին հետագա համագործակցության և նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:

Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ ներկա կարողությունները ուժեղացնելու համար պետք է ամրապնդվեն հայ-բուլղարական գործարար, մշակութային կապերը, կամուրջներ ստեղծվեն,: «Պետք է պահենք, զորացնենք համայնքը, հատկապես երիտասարդ սերնդին հայ պահելու համար կարևոր են լեզուն և մշակույթը: Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է», – հավելեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին