Մակեդոնական «Վարդար»-ը հերթական պարտությունն է կրել Եվրոպայի լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում մակեդոնական «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը, մրցում էր «Ռուսենբորգ»-ի հետ և պարտվել է 1:3 հաշվով:
Բարսեղյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 76-րդ րոպեին, իսկ Համբարձումյանը` 85-րդ րոպեին:
«Վարդար»-ը իր ենթախմբում դեռևս ոչ մի միավոր չի վաստակել:






