Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վթարների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը ավելացել է 5-ով: Սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ  ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Նախորդ տարի մենք ունեցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աննախադեպ նվազում: Վերջին 20 տարիներին նման վիճակագրություն չէր գրանցվել: Մենք 79 զոհ պակաս ունեցանք 2015թ. համեմատ: Եվ այդ վիճակը պահելն օրեցօր ավելացող տրանսպորտային միջոցների պայմաններում բավականին դժվար է: Պատահարները հաշվետու ժամանակահատվածում աճել են ընդամենը 205-ով, զոհերի թիվը` 5-ով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախորդ տարի գրանցված նվազման միտումն այս տարի գոնե պահպանվի կամ ավելի նվազի:

Նա նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացում ամբողջ աշխարհում է նկատվում:  «Մեր հիմնական խնդիրն է նման պատահարների հետևանքով նվազեցնել զոհերի և վիրավորների թիվը»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին