Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստան-Արցախ-Սփյուռք անբաժանելի երրորդությունն ամուր կամրջելը ՌԱԿ-ի առաջիկա կարեւորագույն առաքելությունն է

Հայ ժողովրդին դիմագրաված ժամանակակից խնդիրներին վերաբերող թեմաներով համահայկական համաժողովները շատ էական են եւ ավելի քան կենսական՝  ժողովրդի համար թե քաղաքական, թե ընկերական եւ թե ռազմավարական իմաստով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար Սեւակ Հակոբյանը:

«Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առաջնահերթությունները բազմաթիվ էին, որոնք վերաբերում էին Հայաստանի հզորացմանն ու Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությանն ու փոխլրացմանը:  Մեր ներկայացուցչական կազմով պատիվ ունեցանք լինել հայրենիքում: Մասնակցեցինք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համագումարին, ինչպես նաեւ այդ շրջանակում կազմակերպված մի շարք միջոցառումների: Հայրենիքի մեջ համախմբումը նաեւ առիթ էր աշխատանքներ տանելու կուսակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հայ երիտասարդ սերնդի համար արդիականացող եւ արագ քայլերով առաջ ընթացող հայրենիքն ազգային ներշնչման աղբյուր է: Մենք այս տեսլականով մոտեցանք համաժողովին»,-նշեց Սեւակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ համաժողովի սոսկ գումարման փաստն ինքնին արդեն իսկ գոհացրել է նրանց՝ նկատի ունենալով Հայաստան-Արցախ-Սփյուռք երրորդության ամրապնդման հարցի շուրջ ղեկավարության  բաղկացուցիչ ուժերի համախմբումն ու երկխոսության առիթը:

«Հայաստանի ու Արցախի մեջ առկա տարածաշրջանային մարտահրավերները եւ Սփյուռքի մեջ հայապահպանության հարցերը կարեւոր հիմնախնդիրներ են: Ռամկավար ազատական կուսակցության սրբազան պարտականությունն է՝ ինչը, որ իր գոյությունն է հիմնավորում ու արդարացնում,  Հայաստան-Արցախ-Սփյուռք անբաժանելի երրորդությունն իրար ամուր կամրջելն է: Դա կարեւոր  գործելադաշտ է եղել ամբողջ 96 տարի եւ  պիտի լինի ՌԱԿ-ի կարեւորագույն առաքելությունը առաջիկա տարիներին»,-եզրափակեց կուսակցության կենտրոնական վարչության քարտուղարը:

           

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին