Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ռուսաստանից ստացված 2,3 մլն դոլարի դրամաշնորհի մի մասը կուղղվի Ռազմավարական կենտրոնի զարգացմանը

     Ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է 2,3 մլն դոլարի դրամաշնորհ, որը կառավարության որոշմամբ ներառվելու է ՀՀ պետական բյուջեի նախագծում: Գործադիրի նիստում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այդ միջոցներից 238 մլն դրամն ուղղվելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կարողությունների զարգացմանը, իսկ մյուս մասը՝ տեղեկատվական համակարգերի արդիականացմանը և հզորացմանը: «Մասնավորապես, նախատեսվում է հզորացնել Ֆինանսների նախարարության սերվերային համակարգը: Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգերն այժմ նստած են մեկ սերվերի վրա և այսուհետ կլինի նաև երկրորդ սերվերը: Դրամաշնորհով ներդրվելու է նաև էլեկտրոնային աճուրդի համակարգը և այլն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին