Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվողների քանակը զգալիորեն աճել է

     Արդարադատության նախարարությունն իր առջև խնդիր է դրել ներգրավել պետական ծառայության մատուցման նոր օպերատորների, ինչպես նաև  Հայաստանի բոլոր  քաղաքներում ունենալ այդ ծառայությունների մատուցման գրասենյակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփման ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ծառայություններից օգտվողների քանակը զգալիորեն աճել է:

     «Պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր թիվը 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 1250: Վիճակագրությունը վկայում է, որ 2017 առաջին և երկրորդ եռամսյակում  այդ գրասենյակների կողմից կադաստրի տեղեկանք է տրամադրվել 4 անգամ, իսկ արդեն երրորդ եռամսյակի հետ միասին՝ 405 անգամ»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ այն  ունի աճման միտում:

     Նրա խոսքով` պետական ծառայությունների մատուցման  ¼ աշխատանքը կատարում է միասնական գրասենյակը:

     «Այսօր սպասարկման գրասենյակների թիվը կազմում է 89: Նախարարությունը խնդիր է դրել իր առջև բոլոր  քաղաքներում ունենալ օպերատորներ, որոնք այդ ծառայությունները մատուցում են: Մյուս խնդիրն է` ավելացնել ծառայությունների քանակը: Ներկայումս այդ գրասենյակներում կարելի է ստանալ 67 ծառայություններ, սակայն այդ  թիվը պետք է ավելացվի»,- ասաց Հարությունյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին