Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց պաշտոնավարման առաջին տարին

     Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց պաշտոնավարման առաջին տարին:

     «Մեր թիրախներից մեկը եղել է մասսայական սպորտը: 2016 թվականին նախարարության ծրագրերին մասնակցել են 62 հազար մարդ: Համեմատելով նախորդ տարվա հետ՝ մենք կրկնակի աճ ենք գրանցել: Կառավարությունից ստացել ենք 668 հանձնարարական, որոնցից 615 կատարվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

     Ռոստոմյանը խոսեց նաև վերջին շրջանում ծանրամարտում առկա դոպինգային սկանդալի մասին: «Մենք այդ խնդիրը ծանրամարտի հետ կապված ունենք և ոչինչ չի անցել, սպասում ենք, որ ամսվա վերջում միջազգային ֆեդերացիան պատասխան տա»,-ասաց նախարարը:

     Նախարարն անդրադարձավ նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին: «Ալեքսանյանի անվան մարզադպրոցը պետք է լինի իր նվաճումներին և կոչումներին համապատասխան: Մոտ 40 օրից մարզադպրոցի նախագիծը կներկայացնենք երկրի Նախագահին և հավանություն ստանալու դեպքում հաջորդ տարի կսկսվի շինարարությունը»,-շեշտեց Ռոստոմյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին