Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանում ցանկանում են անցնել առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն ուղղված գործողությունների

     Հայաստանի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր և ընդգծեց, որ այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերություն ապահովելուն  ուղղված գործողությունների իրականացում:

     «Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին