Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Թուրքիան պետք է հեռու մնա ԼՂ խնդրի հանգուցալուծման գործընթացից. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Թուրքիայի ՊՆ-ին

     Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

     –Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային  Ղարաբաղի հիմնահարցի հետ:

     – Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին