Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է տրոլեյբուսի վթարի հիմնական պատճառները

 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մանրամասներ ներկայացրեց Մյասնիկյան պողոտայում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարից: Հենրիկ Նավասարդյանը դեպքի վայրում տեղեկացրեց, որ Մյասնիկյան պողոտայով դեպի Հերացի փողոց իջնելու ընթացքում տրոլեյբուսի փողերը պոկվել են լարերից, և վարորդը ստիպված է եղել կանգնեցնել տրոլեյբուսը, ձողերը ձգել, տեղը գցել, որպեսզի կարողանա շարունակել ճանապարհը:

«Այդ ընթացքում կարճ միացման նման մի բան է տեղի ունեցել, ինչը վարորդին թույլ չի տվել աշխատել: Նա փորձել է մի փոքր տեղաշարժել տրոլեյբուսը, որպեսզի խանգարող հաղորդալարը պոկվի: Դրա համար նա մի փոքր իջեցրել է ձեռքի արգելակը, որպեսզի մի փոքր առաջ գնա: Այդ պահին, քանի որ թեքության վրա է եղել, մեքենան անմիջապես սկսել է շարժվել, իսկ վարորդը չի հասցրել նստել և արգելակել, ինչի հետևանքով էլ նման դեպք է տեղի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց Նավասարդյանը:

Նա հայտնեց, որ վթարի հետևանքով կա 7 տուժած:

Տրոլեյբուսը ճանապարհի բետոնե բաժանարարին բախվելուց առաջ բախվել է նաև դիմացի մեքենային, որի վարորդը ևս տուժածների թվում է և ունի թեթև քերծվածքներ:

Հարցին` վարորդը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց. «Դա իրավապահ մարմինները կքննարկեն: Հետագայում կերևա, թե ինչ պատասխանատվության կենթարկվի վարորդը: Ես չեմ ցանկանում իրավապահներից առաջ ընկնել: Բայց կարող եմ ասել, որ վարորդի անփութությունն է վթարի պատճառը»:

Տրոլեյբուսում վթարի պահին հիմնականում եղել են միջին տարիքի մարդիկ: Հենրիկ Նավասարդյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններով տրոլեյբուսում վթարի պահին երեխաներ չեն եղել: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Լուսանկարը՝ Հարություն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին