Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Բարձրագույն դատական խորհուրդը որոշելու է դատավորի ծանրաբեռնվածության աստիճանը

     «Դատական օրենսգրքում» փոփոխությունների արդյունքում՝ բարձրագույն դատական խորհուրդն է որոշելու դատավորի ծանրաբեռնվածության աստիճանը, այլ ոչ թե դատարանների նախագահների խորհուրդը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, իրավաբանական  գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:

     «Այսօրվա դրությամբ դատարանների նախագահները և դատավորների ընդհանուր ժողովի ու արդարադատության խորհրդի կարգապահական ու էթիկայի հանձնաժողովի անդամներն ունեն որոշակի արտոնություններ: Նրանք «դե-յուրե» իրավունք ունեն ստանալու 25 տոկոս պակաս գործեր, քան մյուս դատավորները, բայց «Դատական օրենսգիրքը» ունի մեկ այլ դրույթ, որի համաձայն դատավորը կարող է փաստարկել իր մոտ գործերի առանձնակի բարդությունը կամ ծավալի առկայությունը և այդ 25 տոկոսի սահմանաչափից ավելի շատ արտոնություններ ստանալ: Ստեղծվել է մի իրավիճակ, որ կան դատավորներ, որոնց 75, 80 և ավելի տոկոս  գործեր պակաս են մակագրվում (հատկապես դատարանի նախագահներին): Արդյունքում ստեղծվել է անհամաչափություն»,– նշեց Հովհաննիսյանը:

     Հովհաննիսյանը կարևորեց այն հագմանքը, թե  ով է որոշում դատավորների ծանրաբեռնվածության գոյության փաստը:

     «Այս հարցին լուծում տրվել է, դա բարձրագույն դատական խորհրդի իրավունքն է՝ որոշելու, թե իրականում դատավորի մոտ առանձնակի բարդության գործ է, թե ոչ: Դատավորը պետք է պատշաճ հիմնավորի, որ իրականում ինքը ծանրաբեռնված է և այդ ծանրաբեռնվածությունը պետք է որոշի ոչ թե դատարանների նախագահների խորհուրդը, այլ բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ կորոշեն, թե հիմնավո՞ր է, արդյոք, դատավորի խնդրանքը:

     Բացի այդ, առաջարկվում է 25 տոկոս սահմանված արտոնությունը իջեցնել 5 տոկոսի»,-նշեց Հովհաննիսյանը:

     Նրա խոսքով՝ դատավորների ծանրաբեռնվածությունը մեկ այլ պատճառ ևս ունի՝ Հայաստանի Հանրապետությունում դատավորների թիվը պակաս է:

     «Հայաստանում դատավորների թվաքանակը միջազգայնորեն ընդունված չափանիշներից ցածր է, և մենք պարտավոր ենք ուղղակի դատավորների քանակի ավելացման մասին մտածել, բայց առաջին հերթին պետք է մտածել, թե ինչպիսի մեխանիզմ գտնել դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար»,– ընդգծեց Հովհաննիսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին