Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վարչապետը պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել խոշոր ջրամբարների թերլցման խնդրին

     Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: «Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր: Հանրապետության մակերևութային, մասնավորապես ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ հանձնարարում եմ Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը հատկապես Բնապահպանության նախարարությունից պահանջեց  հատուկ ուշադրություն դարձնել այս հանձնարարականի վրա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին