Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Վարչապետը հանձնարարեց վերացնել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում առկա խնդիրները

     Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ հանձնարարական տվեց: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ «Նշված համակարգից արդեն իսկ օգտվել են շուրջ 15 000 մարդ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում։ Վերոնշյալը պայմանավորված է բանկերի և համապատասխան պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով և վարչարարության ձևական պահանջներով»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

     Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մինչև ս․թ․դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ոլորտի անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովող ենթահամակարգի մշակման աշխատանքները ավարտելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ: Հանձնարարականի համաձայն՝ պարզեցվելու է վարչարարությունը և գործնականում ապահովվելու է կենսաթոշակների, նպաստների (այդ թվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մյուս դրամական վճարների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրարկումը։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին