Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վարդան Արամյանը 2018-ին կանխատեսում է սպառման 3 տոկոս աճ

     Շարքային քաղաքացու կյանքի բարելավումը որոշելու համար պետք է նայել սպառման ցուցանիշներին, որովհետև կյանքը բարելավվում է սպառման միջոցով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը որքանո՞վ ազդեցություն կունենա շարքային քաղաքացու կյանքի վրա:

    «Այս տարվա առաջին եռամսյակում սպառումն աճել է: Եթե տնտեսության մեջ լինում է տնտեսական ակտիվություն և տնտեսավարողները ստեղծում են եկամուտներ, հետագայում այդ եկամուտները վերաբաշխվում են: Հետևաբար, եթե ունենում ենք 4,5 տոկոսի տնտեսական աճ, դա, բնականաբար, ազդելու է բնակչության սպառման մակարդակի վրա: Մենք կանխատեսում ենք սպառման աճ շուրջ 3 տոկոսով»,– «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

     Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին