Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Շարժական գույքի իրավունքների գրանցումը առավել հասանելի կդառնա

  ՀՀ կառավարությունը հանդես է գալիս շարժական գույքի իրավունքների գրանցումը թեթեւացնելու նախաձեռնությամբ։ Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

        ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանը հասանելի դարձնելն է: «Օրինագծով նախատեսվում է, որ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնի նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում  զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանը ավելի հասանելի դարձնելու միջոցով»,-«Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին