Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Նոր նախագծով կբարձրանա իրավական ակտերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը

     Կառավարությունը հավանություն տվեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրավակարգավորումները, այլև հայեցակարգային նոր ինստիտուտներ և դրանից բխող նոր իրավակարգավորումներ:

     «Մասնավորապես, նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի և աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման և գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Միևնույն ժամանակ նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների և անձանց շրջանակը»,- ասաց նախարարը:

     Օրինագծով տրվում են նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման նոր իրավակարգավորումներ: Սահմանվել է նաև, որ պարտադիր փորձաքննության են ենթակա նաև ՀՀ կառավարության ընդունած անհատական իրավական ակտերի նախագծերը: Հեղինակների հիմնավորմամբ՝ նախագծում տրված իրավակարգավորումների արդյունքում կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին