Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Հայաստանի 99 համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր է իրականացվելու

     2018 թվականից Հայաստանի Հանրապետության 99 համայնքում իրականացվելու է ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին ամփոփիչ ասուլիս ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ 

     «Ներդրումային ծրագրերի վերաբերյալ կարող եմ ասել, որ 2017 թվականի վերջին մրցույթ է հայտարարվելու և 2018 թվականից սկսվելու է ոռոգման համակարգերի շինարարությունը։ ՀՀ-ում թվով  99 համայնքում իրականացնելու ենք ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր։ Դրա արդյունքում այդ բոլոր համայնքներում կվերականգնվի 62,8 կմ մայր և երկրորդ կարգի ջրանցքներ, կվերականգնվի 277,4 կմ ներտնտեսային ցանց»,- նշեց Արսեն Հարությունյանը։ 

     Ծրագրի ժամանակ իրականացվելիք աշխատանքները հնարավորություն կտան կոմիտեին՝ կտրուկ նվազեցնել այդ տարածքներում կորուստները և տարեկան կտնտեսվի շուրջ 14,3 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին