Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Կոռուպցիայի դեմ պայքարում կատարվել են մի շարք կարևոր քայլեր. Հարությունյան

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարում կատարել է մի շարք կարևոր քայլեր, որոնք հետագայում կտան իրենց դրական արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այդ կարևոր քայլերից մեկն եմ համարում այս տարի ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, որի համաձայն Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին»,-ասաց Հարությունյանը:

 Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:

Նախարարը մյուս կարևոր քայլերից է համարում 2017 թվականին հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը , որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Դրանք են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության  քննիչները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները և գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

«Հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, բարեփոխվել է հայտարարագրման համակարգը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը: Ինչով էր պայմանավորված այս բարեփոխումը, որովհետև կան պաշտոններ, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Այս աշխատանքը հետզհետե շարունակվելու է և անձանց շրջանակը ընդլայնվելու»,- նշեց նախարարը:

Ըստ նախարարի` պակաս կարևոր չէր «Ապօրինի հարստացման մասին» օրենքը, կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

«Ազդարարման համակարգի մասին» օրենքը նույնպես կարևոր քայլերից եմ համարում, որի  շրջանակում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ` անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ, ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին