Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ Հանրապետական խմբակցության պատգամավորների նախագծի ընդունումից

         ՀՀ կառավարությունը քննարկեց Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեև առաջարկվող փոփոխությունները համահունչ են քաղծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն խնդիրն այն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա փոխվարչապետը մշակում է միասնական կոնցեպտ: «Այնպես որ, մի կողմից ընդունելի է, մյուս կողմից, քանի  որ նոր կոնցեպտ է մշակվում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ, քանի որ նոր օրենքով այս ամենը կարգավորվելու է միասնական»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նա:

     Օրենքի ընդունմամբ ակնկալվում էր, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները և պարգևատրումներն էլ կկատարվեն ըստ այդմ, ինչպես նաև կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին