Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կառավարությունը դեմ է մեղադրյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու առաջարկին

     Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է տեսաձայնագրել մեղադրյալի հարցաքննությունը:

     «Գաղափարը հասկանալի է, և մենք կարծում ենք, որ այդ ուղղությամբ պետք  է շարժվենք: Սակայն օրենքում անհրաժեշտ է կարգավորել բազում հարցեր, որոնք ընդհանրապես կարգավորված չեն, և եթե դրանք կարգավորված չեն, այս ձևով օրենքի ընդունումն ավելի շատ վնաս կբերի, քան թե օգուտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը և նշեց, որ տեսաձայնագրումը չի կարող լինել առանց մեղադրյալի համաձայնությունը ստանալու, պետք է տեխնիկապես ապահովված լինի, սահմանվի`թղթային արձանագրությունը պահպանվելու է, թե ոչ:

     «Մի շարք այլ հարցեր կան, թե երբ պետք է ինստիտուտը ներդրվի, ինչպիսի ուսուցում պետք է անցնեն անձինք և այլն: Բոլոր երկրները, որ գնացել են այս ճանապարհով, այդ հարցերին պատասխան տվել են: Այս տեսանկյունից, կարծում եմ, այս օրենքը ընդունելի չէ», -ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին