Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է

Արդարադատության նախարարությունը մեկ տարում ստեղծել է էլեկտրոնային ծառայությունների մեծ դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary էլեկտրոնային համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում ընդլայնվել են e-notary էլեկտրոնային համակարգի գործառույթները, էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև համակցման աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ: Համակարգի արդիականացման արդյունքում ընդլայնվել է այն նոտարական գործողությունների շրջանակը, որոնք մատուցվում են առցանց եղանակով, զարգացել է առցանց հերթագրման համակարգը, ստեղծվել է նաև առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն: 

«Նախկինում քաղաքացին շատ հաճախ պետք է դիմեր բազում պետական մարմիններ, որպեսզի լուծեր մեկ խնդիր: Նոտարը բազմաթիվ այլ համակարգերի հետ կարողանում է ծառայությունները մատուցել մեկ պատուհանի սկզբունքով: Մեր նպատակն է նվազեցնել քաղաքացիները շփումը ծառայություն մատուցողի հետ»,– նշեց նախարարը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից նաև ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունն ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց: 

«Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է: Այսօր մենք փորձարկում ենք մեկ այլ համակարգ` www.e-hotline.am կայքը, որի նպատակն է արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրների լուծումը, ինչպես նաև  արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը: Դրական արդյունքի դեպքում կայքը կօգտագործվի նաև այլ ոլորտներում»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը կարևորեց նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am  կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը:

«Օրենսդրական ակտերը պետք է ներկայացվեն այդ հարթակի միջոցով, իսկ պետական մարմինները պետք է արձագանքեն հանրության առաջարկություններին: Կայքի գործարկումից առայսօր արձանագրվել է կայքից  օգտվողների թվի աճ»,- ասաց նախարարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին