Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները կընդլայնվեն

     Կառավարությունը հավանություն տվեց ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է աշխատաշուկայում բարձրացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց մրցունակությունը՝ բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով: «Քայլեր են ձեռնարկվելու մեծացնելու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունները՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը:

     Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին