Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Գնդեվազում ընդլայնվել է գործող էլեկտրական չորանոցը

Գնդեվազում «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ 4 տարի առաջ ստեղծված էլեկտրական չորանոցը, որը հաջողությամբ աշխատում է՝ ապահովելով մի քանի սեզոնային աշխատատեղ, ընդլայնվեց՝ ներդնելով առավել ապահով և էներգախնայող չորացման տարբերակ։

Փոքր բիզնեսի զարգացմանը աջակցեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ ամերիկյան «Ռեսորս կապիտալ ֆոնդս» (RCF) ընկերությունը՝ չորանոցի արևային սեկտորի գործարկման համար տրամադրելով 18 000 դոլար՝ այդպիսով նպաստելով Ամուլսարի սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնադրված փոքր ձեռնարկության հետագա զարգացմանն ու կայացմանը։ Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքերով՝  ներկայում չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական և արևային, ընդ որում միայն արևային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ  միրգ, բանջարեղեն, կանաչեղեն և խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Նա նշեց, որ, իրենց չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների, արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում շուկայում, սկսել են արդեն իրականացնել մեծածախ առևտուր և արտահանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանը նշել է․ «Այս նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է  տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր և էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։ Սա հենց կարևոր օրինակներից մեկն է, երբ խոշոր ներդրողը նեդրում կատարելով հանքարդյունաբերական ծրագրում, զուգահեռաբար օգնում է նաև այլ ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին