Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է բուլղարահայ ականավոր մարզիկներին

      Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 27-ին դեսպանություն էին այցելել սպորտի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող և Բուլղարիայի սպորտային կյանքում ակտիվորեն ներգրավված հայազգի մարզիկներ` ըմբշամարտի աշխարհի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը (ներկայումս` ԲՀ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ), ծանրամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ԲՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Նորայր Նուրիկյանը (ներկայումս` ԲՀ ծանրամարտի ֆեդերացիայի խորհրդի անդամ), բադմինթոնի աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր Բյուզանդ  Կասաբյանը (ներկայումս` ԲՀ բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ) և թենիսի Բուլղարիայի բազմակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մեդալակիր Յուլիա Բերբերյանը (ներկայումս` Սոֆիայի «Մալեև» ակումբի գլխավոր մարզիչ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

      Ողջունելով հյուրերին` դեսպան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ համագործակցության ակտիվացման պայմաններում կարևոր է նաև սպորտի բնագավառում փոխգործակցության խորացումը, որում անկասած առկա է անվանի բուլղարահայ մարզիկների ունեցած մեծ փորձի և լայն հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը: 

     Հյուրերն իրենց տեսլականը ներկայացրին սպորտի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հաստատման և զարգացման ուղիների ու դրան հասնելու միջոցների մասին: 

     Դեսպան Սարգսյանը նշեց, որ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցերն ու գործնական առաջարկությունները նպատակահարմար է ընդգրկել երկու երկրների սպորտի նախարարությունների օրակարգում` մշակելով համապատասխան աշխատանքային ծրագրեր: 

      Հայազգի մարզիկները խոստացան գործուն միջոցներ ձեռնարկել նման աշխատանքային ծրագրերի իրականացման հարցում, ինչը կբարձրացնի երկու երկրների առանձին սպորտաձևերի ազգային ֆեդերացիաների միջև փոխգործակցության արդյունավետությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին