Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վահան Արծրունու համերգը կասեցրել է կազմակերպիչը. Արմեն Ամիրյանը արատավոր երևույթ է համարում Մշակույթի նախարարությունն անվանարկելը

     ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը արատավոր երևույթ է որակում Վահան Արծրունու համերգի հետ կապված մեկնաբանությունները՝ կապված իր գլխավորած նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը. «Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձևակերպումները, որովհետև ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որևէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չե՞ք հարցնի, թե ի՞նչ ենք կազմակերպում, ի՞նչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել: Կազմակերպիչը մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել: Ոչ պայմանագիր ունենք, ոչ պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Ամիրյանը՝ ավելացնելով, որ կազմակերպիչն ինքն է հանել համերգը:

     «Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է և եղանակային պայմանները»,- ընդգծեց նախարարը՝ ավելացնելով, որ իրենց համար պատմամշակութային կոթողների տարածքում միշտ էլ համերգ կազմակերպելը ցանկալի երևույթ է: «Յուրաքանչյուր  մշակութային կոլեկտիվ, այդ թվում՝ Վահան Արծրունին, կարող է համերգ կազմակերպել, որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց Արմեն Ամիրյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին