Շաբաթ, 20. 09. 2025

spot_img

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի հետ

     Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

     Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից ներդրումները խրախուսող քաղաքականության մանրամասները:

     Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրների մասին՝ Սամվել Մկրտչյանն անդրադարձ կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, ներկայացրեց Ադրբեջանի ապակառուցողական, խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ջանքերին հակադրվելու ռազմատենչ դիրքորոշումը:

     Լիբանանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Հանի Շմայտելին ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական գործընթացները, անվտանգության միջավայրը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական անխատանքները:

     Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել հանրայնացումը և բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը: Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի այցերի իրականացումը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների և հատկապես տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին