Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Եկող տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 5 տոկոսի շրջանակում. Վարդան Արամյան

     ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, թեև իշխանությունների կողմից բազմիցս հայտարարվել է, որ թիրախը լինելու է միջինը 5 տոկոս աճի ապահովումը:

     «Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և չես կարող ցանկությունների շրջանակում ինչ-որ թիվ դնել: Այդ թվերը ստացվում են որոշակի գործողությունների արդյունքում: 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է, այսինքն՝ 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենալու ենք միջինը 4,3 տոկոսի աճ: Եվ այդ բազայի վրա է ծրագրավորվում 2018-ի համար 4,5 տոկոսի աճ: Մենք բազմիցս նշել ենք, որ դա 4-տոկոսանոց աճը չէ, այլ 5 տոկոսի շրջանակներում է, իսկ որպեսզի կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք: Կառավարության ձեռքին մի քանի գործիք կա, մեկը բարեփոխումներն են, մյուսը՝ կապիտալ բնույթի ծախսերը: Դրա համար էլ կապիտալ ծախսերն ավելացրել ենք»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:

     Նախարարը հիշեցրեց, որ 2018 թվականին նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 307 մլն դրամի եկամուտ և կատարել 1 տրլն 464  մլրդ  դրամի ծախս: Կապիտալ ծախսերը 2017-ի համեմատ ավելացվել են ավելի քան 80 տոկոսով, որոնք կկազմեն 170 մլրդ դոլար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին