Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Բարձրագույն դատական խորհրդում դատավորները մեծամասնություն չեն կազմելու

     Բարձրագույն դատական խորհրդում դատավորների մեծամասնություն կազմելը դատական իշխանության անկախությունը ապահովելու համար ստեղծվող այդ մարմնում կարող է լուրջ վտանգ ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին «Դատական իշխանությունը ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո» խորագրով համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:

     «Ստեղծվում է մի մարմին, որը դատական իշխանության անկախության երաշխավորն է լինելու, իսկ դատավորները այդ մարմնում մեծամասնություն չեն կազմելու: Դատավորների մեծամասնությամբ այն կարող է լինել ոչ թե դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմին, այլ հակառակը՝ դատավորների շահերի սպասարկման համար նախատեսված մարմին: Այս առումով սահմանադրական բարեփոխումները լուրջ հիմքեր են ստեղծել, որ մենք ունենանք դատական իշխանության անկախության երաշխավորող մարմին»,– ասաց Հովհաննիսյանը:

     Նրա խոսքով՝ շատ հանգամանքներ նաև կախված են Դատական օրենսգրքից, որտեղ պետք է ներկայացվի բարձրագույն դատական խորհրդի մարմնի անդամների ընտրության կարգը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին