Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արփա-Սևան թունելի վերանորոգումից հետո Սևանա լիճ է լցվելու հավելյալ 150 մլն խմ ջուր

     2017 թվականին մեկնարկել է Արփա-Սևան թունելի շինարարության նոր եռամյա ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած գործունեության մասին ամփոփիչ ասուլիս ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի ներդրումային բյուջեն կազմում է շուրջ 5  մլրդ դրամ։ 

     «2020 թվականին կավարտվեն թունելի շինարարական աշխատանքները, ինչից հետո մենք հնարավորություն կունենանք տարեկան Սևանա լիճ լցնել 250 մլն խմ ջուր։ Այս պահին տարեկան 100 մլն խմ ապահովում ենք, իսկ թունելի վերանորոգումից հետո կկարողանանք ևս 150 մլն խմ ավելացնել»,- նշեց Արսեն Հարությունյանը։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին