Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արդարադատության նախարարությունը մշակում է «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը

     Արդարադատության նախարարությունը հանրությանը կներկայացնի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսին այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը:

     «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի  նախագծի շուրջ  այժմ աշխատանքներ տարվում են և հենց որոշակի մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես` լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են: Սակայն արդեն շրջանառության մեջ դրված նախագիծը, որը բուռն քննադատություն է առաջացրել, ունի որոշ չափով անհայտ ծագումնաբանություն»,- ասաց նախարարը:

     Հարությունյանը ընդգծեց, որ առանց հանրային լայն քննարկման որևէ նախագիծ առաջ գնալ չի կարող, ուստի պետք է քննարկվի այն նախագիծը, որը մշակում և ներկայացնում է արդարադատության նախարարությունը:

     «Մենք որոնում ենք ճանապարհներ՝ ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել»,- նշեց Հարությունյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին