Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Ավարտին է հասցվել 10 ՔԿՀ-ների էներգախնայողության ծրագիրը

     Քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիրը ավարտին է հասցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը (2016 թվականի սեպտեմբեր-2017 թվականի սեպտեմբեր), պայմանագրի շրջանակներում «Արմավիր» ՔԿ հիմնարկում իրականացվող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

     «Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում, 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնց տեղադրման նպատակով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր 11 ՔԿ հիմնարկներում»,- նշված է հաշվետվության մեջ:

     Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված խնայողականության քաղաքականության արդյունքում տնտեսված դրամական միջոցներով ձեռք են բերվել անվտանգության ապահովման համակարգեր, ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ, մասնավորապես՝ 12 համակարգչի մոնիտոր, 12 թվային տեսագրող սարք, 100 տեսախցիկ, 30 ձեռքի մետաղորսիչ, 40 շարժական ռադիոկայան, 60 ձեռնաշղթա, 50 արցունքաբեր գազ, 300 ռետինե մահակ, 40 էլեկտրահարող սարք, 40 սաղավարտ: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին