Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Վենետիկի բիենալեում Ռաֆայել Մեգալի ցուցադրած կտավները կներկայացվեն Հայաստանում

     Երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի 12 ստեղծագործություններում բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ են պատկերված: «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 

     «Արմենպրես»ի հաղորդմամբ`2017 թվականին այդ  կտավներն արդեն ներկայացվել են Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում: Այդ աշխատանքներում նկարիչն ընդգծում է կատվազգիների գեղեցկությունը: Կտավներում բնական տարրերը վերափոխվում են զարդանախշերի, որոնքոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվումեն նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակներիվրա:

        Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը:

       Ռաֆայել Մեգալի նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանում, Վատիկանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում, ինչպես նաև այլ ցուցասրահներում և անհատական հավաքածուներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին