Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի կտավները կցուցադրվեն հայրենիքում

  Պետիկ Պետրոսյանի (1912-1989) ստեղծած բնանկարները, քաղաքային, ծովային տեսարաններ պատկերող ստեղծագործությունները կներկայացվեն հայաստանցի արվեստասերներին:  «Նավամատույցներ» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա  հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 

     «Արմենպրես»ի հաղորդմամբ`գեղանկարչական ու գրաֆիկական ավելի քան 90 երկերը պատկերում են Հայաստանի, Սիլիստրայի գեղատեսիլ վայրերն ու գողտրիկ անկյունները։

     Կցուցադրվեն կտավներ, որոնք պատկանում են նկարչի  ընտանիքին, նաև ընդգրկված են աշխատնքներ մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի, Վառնայի, Պլովդիվի պատկերասրահներից, բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

       Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին