Երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի 12 ստեղծագործություններում բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ են պատկերված: «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ`2017 թվականին այդ կտավներն արդեն ներկայացվել են Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում: Այդ աշխատանքներում նկարիչն ընդգծում է կատվազգիների գեղեցկությունը: Կտավներում բնական տարրերը վերափոխվում են զարդանախշերի, որոնքոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվումեն նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակներիվրա:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը:
Ռաֆայել Մեգալի նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մակեդոնիայի