Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

Երեւանում այս տարի կգործի Գյոթեի ինստիտուտի կենտրոնը

Մինչեւ տարեվերջ Հայաստանում կբացվի Գյոթեի ինստիտուտի կենտրոն։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ից մեկնարկող գերմաներենի շաբաթվան նվիրված ասուլիսի շրջանակում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի  դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Կենտրոնը կունենա երկու հիմնական գործառույթ՝ մշակութային եւ լեզվական, այսինքն՝  ոչ միայն կմատուցի մշակութային ծրագրեր, այլեւ կզբաղվի գերմաներենի տարածմամբ եւ ուսուցմամբ: Սա Հայաստան կառավարության մեծ ցանկությունն է եղել: Ինչպես գիտեք, մինչեւ հիմա Հարավային Կովկասում գործում էր մեկ Գյոթեի ինստիտուտ, որը գտնվում է Թբիլիսիում։ Եվ մենք ուրախ ենք հայտնել, որ այստեղ եւս կենտրոն կբացվի»,– ասաց դեսպանը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանում մինչեւ հիմա գործում էր Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոն, սակայն նրանք ուզում են ուժեղացնել Գյոթեի ինստիտուտի ներկայությունը։

«Հայաստանում բազմաթիվ մշակութային միջոցառումներին միշտ աջակցել է Վրաստանում գործող Գյոթեի ինստիտուտը։ Հիմա այս նորաբաց կենտրոնը ինքնուրույն կներկայացնի մշակութային տարրը»,- ընդգծեց Մաթիաս Քիսլերը եւ հավելեց, որ սա հիանալի քայլ է հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին