Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Հովսեփ Օրբելին ֆաշիզմի դեմ քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է. Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նրանք բարձր են գնահատել Հովսեփ Օրբելու՝ հռչակավոր հայորդու ներդրումն արեւելագիտության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հովսեփ Օրբելին ոչ միայն գիտության կամ արեւելագիտության ոլորտում հանճար էր, այլ նաեւ մեծ քաղաքացի: Ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին նա թուրքական կառավարության ոչնչացումից փրկեց Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի մշակութային գանձերը, այդպես էլ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մնաց Լենինգրադում եւ կազմակերպեց Էրմիտաժի պաշտպանությունն ու թանգարանային նմուշների տարհանումը: Օրբելին 1946 թվականին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ բացահայտեց ֆաշիզմի բարբարոսական էությունը: Իրավամբ, Հովսեփ Օրբելին Լենինգրադի պաշտպանության, շրջափակման հաղթահարման եւ քաղաքակրթության հաղթանակի խորհրդանիշերից է` ընդդեմ ֆաշիզմի»:

Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես, որի ընթացքում գիտական ելույթով հանդես է եկել ռուս հայտնի արեւելագետ Յուրի Պիոտրովսկին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին