Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Տրանսպորտի նախարարության «թեժ գծով» ստացվել է 14 հազար 225 ահազանգ

      Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն օպերատիվ արձագանքել է «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացված բոլոր 14 հազար 225 ահազանգերին: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Վահան Մարտիրոսյանը: «Վերջին մեկ տարվա ընթացքում նախարարությունում ստացված 24 հազար 679 դիմում-գրություններին և  տեղեկություն ստանալու 184 հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց նախարարը:

     Նրա խոսքով, նախարարությունում ներդրվել է նաև մեկ պատուհան համակարգը, որը հնարավորություն է տալիս ռադիոէլեկտրոնային միջոցներ ներկրող ընկերություններին պարզաբանումներ և թույլտվություններ տրամադրել երկու օրվա ընթացքում՝ առցանց եղանակով, առանց շփվելու որևէ աշխատակցի հետ: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին