Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Շարմազանովն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի

     ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման300-ամյակի առթիվ եւ նշել. «Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին հանդիսացել է ոչ միայն աղոթքի, այլ նաեւ հայապահպանության, հայրենասիրության եւ կրթության տաճար: Անգնահատելի է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան գործունեությունը նաեւ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում»:

     Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պողոս աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Աստղիկ Քոչարյանին, Ռուզաննա Կուրղինյանին, Ֆիլիպ Դավիդովին, Տեր Արշակ Նազարյանին, Գարեգին Բակլաչյանին եւ Արտակ Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:

      Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին