Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

     ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նշված ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:

     «Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու հանդիպում եմ ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

      Հայտնի է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին