Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Փարիզում բացված «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» ցուցահանդեսին անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը

     Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբեր 25-ին բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, բացման արարողությունը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աունը:

      Այս ցուցահանդեսին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագույր:

       Հայ Եկեղեցու կողմից բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

    Նախքան ցուցահանդեսի բացումը հոգեւոր հայրերը ծանոթացել են ցուցահանդեսին: Ներկա էր ասորիների պատրիարք Ամենապատիվ Տ. Եփրեմ II:

     Ցուցահանդեսում անդրադարձ կար նաեւ Հայոց Ցեղասպանությանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատվելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին