Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի երկրորդ հատվածի կառուցման մրցույթն ավարտվել է

    Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի վերանորոգման աշխատանքների մրցույթն ավարտվել է սեպտեմբերին։ Այդ մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

     Նրա խոսքով՝ Վանաձորից Ալավերդի տանող մայրուղու առաջին հատվածում աշխատանքները մեկնարկել են մեկ տարի առաջ։ «Վանաձոր-Ալավերդի հատվածում  մեծ արագությամբ ու որակով աշխատանքները շարունակվում են: Ճանապարհահատվածի՝ Վանաձոր քաղաքին հարող 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ: Շարունակվում են ճանապարհին տեղակայված 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի ու ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները: Ալավերդիից Վրաստանի սահման հատվածի շինաշխատանքների մրցույթի արդյունքները ամփոփվել են, մինչև տարեվերջ պայմանագրերը կստորագրվեն: Վստահեցնում եմ, որ ունենալու ենք լավ ճանապարհ, լայն ու բարձրորակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

    Վանաձորից Վրաստանի սահման տանող մայրուղին վերանորոգվում է Զարգացման ասիական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային միջոցներով: 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին