Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աբխազական ճանապարհի բացմանն ու Վերին Լարսում խնդիրների լուծմանը

     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լավատես է և վստահ, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով, այլև այլ ուղղություններով անցնող շատ փակ ճանապարհներ կբացվեն, որովհետև ժողովուրդները շփման կարիք, անհրաժեշտություն ունեն: Այդ մասին Մարտիրոսյանը նշեց սեպտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով աբխազական ճանապարհի բացման հնարավորությունների մասին հարցին: «Ես հույս եմ հայտնում, որ այդ ճանապարհը շուտ կբացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

     Անդրադառնալով Վերին Լարսում ձմռանն առաջացող խնդիրներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ վրացական կողմն ավելացրել է ճանապարհը ձյունից մաքրող տեխնիկաների թիվը: «Կրկին հանդիպել եմ Վրաստանի ճանապարհային ընկերության տնօրենի հետ: Արդեն նախագծային աշխատանքներ են տարվում Վերին Լարսի հատվածում նոր թունելի կառուցման ուղղությամբ: Շինաշխատանքները գալիք տարվանից կսկսվեն, որոնք կտևեն երեք տարի»,- նշեց նա:

     Խոսելով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին՝ նախարարը նկատեց, որ դա ոչ միայն ցամաքայինն է, այլ նաև լաստանավայինը, որը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպում է բավականին արդյունավետ և համեմատաբար ցածր գնով: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին