Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում

Ռումինական հեղինակավորadevarul.ro կայքը գրում է, որ Կոնստանցայում/Constanta Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում կոնստանցաբնակ արվեստաբան Անահիտ Դավիդյանը/Anahid Tavitian սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքներից 100-ամյա հնության հայկական ոսկեթել տարազը նվիրել է Կոնստանցայի ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուին։ Զգեստը պատրաստվել է Կեսարիա քաղաքում, որտեղից սերում էին տիկին Անահիտի մայրական կողմի պապերը։ Ինչպես հենց ինքն է նշում, Ցեղասպանության տարիներին հասնելով մինչև Ռումինիա՝ հետները վերցրել էին միայն արժեքավոր իրերը, որոնց թվում այդ զգեստն էր։ Թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն/Maria Magiru շատ ուրախ էր, որ Դոբրոջայի/Dobrogea շրջանի ժառանգությունը հարստանում է ևս մեկ արժեքավոր իրով։ Միջոցառմանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը։

Ռումինական մի այլ խոշոր քաղաքում, Կլուժ-Նապոկայի Ազգագրության թանգարանում, Հայկական մշակույթի օրերի շրջանակում, որ արդեն անց է կացվում 6-րդ տարին անընդմեջ,  Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր նշանավոր հայագետ, հունգարալեզու «Արմենիա» ամսագրի հիմնադիր Քրիստոֆ Սոնգոտի/Kristof Szongott մահվան 110-ամյակին նվիրված միջոցառում: Բացմանը ելույթով հանդես եկան թանգարանի տնօրեն Տուդոր Սալաջեանը/Tudor Salagean և Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարը/Istvan Vakar, որոնք կարևորեցին քաղաքում հայ համայնքի դերը և Հայկական օրերի նշանակությունը, որը նոր գույն է ավելացնում Կլուժ-Նապոկայի մշակութային կյանքում։ Ելույթներ ունեցան նաև ՌՀՄ այդ մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին/Karen Sebesi և Հունգարիայից ժամանած գեոֆիզիկոս ինժեներ Գաբոր Սոնգոտը/Gábor Szongoth, որը մինչ օրս փնտրում է իր ազգակցական կապը Գեռլայի/Gherla (նախկին Արմենոպոլիս) մեծանուն հայի հետ։  

Իսկ ահա Ռումինիայի Ալբա Յուլիա նահանգի Զլատնայի/Zlatna Ազգագրական ֆիլմի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում օրերս «Արմենոպոլիսի պատմությունները» փաստագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսորության համար» մրցանակին։ Ֆիլմի գաղափարը պատկանում է Ռումինիայի հանրային TVR հեռուստաընկերությանը, իսկ ռեժիսորը Դիանա Դելեանուն է/Diana Deleanu։ Հիշեցնենք, որ այս ֆիլմը Թըրգու Մուրեշի Անկախ արտադրողների և հեռուստաընկերությունների միջազգային SIMFEST 2017 14-րդ փառատոնի ընթացքում այս տարվա ամռանն արժանացել էր Բուխարեստում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության մրցանակին։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին