Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Մոուրինյոն չի երաշխավորում ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեկնարկային կազմում Մխիթարյանի լինելը

     «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:

     «Ես չեմ կարող յուրաքանչյուր խաղի համար հաղթանակ երաշխավորել: Մրցակիցը կպաշտպանվի և կհարձակվի: Անհնար է 90 րոպեներին էլ նույն տեմպով խաղալ: Այդ պատճառով փորձելու ենք խաղալ մեր խաղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

     Խոսելով Մխիթարյանի մասին` պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ եթե Մխիթարյանը մասնակցում է նախախաղային մամուլի ասուլիսին, ապա դա չի նշանակում, որ նա կլինի մեկնարկային կազմում: «Մխիթարյանը լավ է խաղում, լավ մրցաշրջան անցկացրեց, բայց դա այլ պատմություն է, Չեմպիոնների լիգան այլ մակարդակի ֆուտբոլ է»,-ասել է  Մոուրինյոն:

     Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին