Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը շուտով կիրականացվի մարզերից մեկում

     Հայաստանում մշակվել է միասնական միջմարզային և միջքաղաքային երթուղային ցանց: Դրանում ներառվել են նաև այն համայնքները, որոնք ներկայում տրանսպորտով չեն սպասարկվում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  

    «Ներդրվելու է միասնական տոմսի, մեկ կամ երկու օպերատորի համակարգ, գծատեր հասկացողությունը վերանալու է: Լինելու է միասնական օպերատոր, որը կսպասարկի երթուղային ողջ ցանցը, որն ունենալու է մեծ ավտոբուսային պարկ, տրանսպորտով ապահովելու է բոլոր համայնքները: Մեր առաջնահերթ խնդիրը ուղևորների որակյալ սպասարկումն է: Շուտով նշված համակարգի պիլոտային ծրագիրը կիրականացվի մեկ մարզում»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

     Մարտիրոսյանը նշեց, որ պիլոտային ծրագիրն իրականացնելուց հետո ավելի ստույգ կպատկերացնեն համակարգի դրական և բացասական կողմերը, ըստ այդմ էլ կարող է լինել մեկ կամ մի քանի օպերատոր: «Ավելի ստույգ կերևա պիլոտային ծրագրից հետո, նախատեսում ենք ունենալ մինիմալ քանակի օպերատորներ»,- ասաց Մարտիրոսյանը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին