Երկուշաբթի, 23. 06. 2025

spot_img

Մարդու ու սարդի համատեղ արարումը

     Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել Է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին:
 Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը: Նա նկարներ է ստեղծում… բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:


     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հեղինակը, թե ցուցադրությանը մասնակցելու առաջարկը, թե իր ստացած մրցանակն անակնկալ էին իր համար: Ցուցադրությանը գործերը ներկայացրել է նրա որդին:
    Տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ Անդրանիկը հասկացավ, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ: Գործարարությամբ զբաղվող երիտասարդի հետաքրքրությունը դարձավ զբաղմունք. նկարչի ընտանիքում ծնված ու փոքր տարիքում նկարչությամբ զբաղվող երիտասարդի մեջ արթնացավ արվեստագետի ոգին, և սկիզբ դրվեց մարդու ու սարդի համատեղ արարմանը:

Արմենուհի Մխոյան

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին