Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը առաջնայնություն է. ՀՀ Նախագահն ընդունել է Օլիվիե Դասոյին

     Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ այն ակտիվ երկխոսությամբ առանձնացող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համահունչ դարձնելու նպատակով:
     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոն հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:
     Ընդգծելով Օլիվիե Դասոյի և նրա ընտանիքի դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում՝ Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը Հայաստան իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի առավել սերտացմանն ու զարգացմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին