Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի մշակույթի նորանշանակ նախարարի հետ

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նորանշանակ նախարար Բոիլ Բանովի հետ:

Շնորհավորելով զրուցակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Սոֆիայում ՀՀ դեսպանության և նախարարության, ինչպես և երկու երկրների մշակույթի գերատեսչությունների միջև ավանդական սերտ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ նաև ապագայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի, համաձայնեցված ծրագրերի պատշաճ իրականացման և հետագա փոխգործակցության ակտիվացման հետ առնչվող մի շարք հարցեր: Արձանագրվեց, որ արդեն իսկ պատրաստ է ստորագրման ՀՀ և ԲՀ մշակույթի նախարարությունների միջև 2017-2019թթ. համագործակցության ծրագիրը: Մտքեր փոխանակվեցին դրա ստորագրման եղանակի և ժամկետների վերաբերյալ:

Երկուստեք կարևորելով երկու երկրների հարուստ հնագիտական պատմությունն ու պատմական հուշարձանների պահպանման փորձառությունը՝ կողմերը քննարկեցին Երևանի և Պլովդիվի համալսարանների միջև այս բնագավառում համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: 

Գոհունակությամբ նշվեց, որ հաջորդ ամիս Երևանում բացվում է բուլղարահայ ականավոր գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում Հայաստանի գեղանկարիչներից մեկի ցուցանանդեսը կազմակերպել Սոֆիայում: 

Քննարկվեց նաև Հայաստանի և Բուլղարիայի թատրոնների միջև կապերի հաստատման և զարգացման հարցը: 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին