Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Վեց երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչները

Հաջորդ շաբաթ Հայաստանում ճապոնական, կորեական և կանադական ընկերությունների հետ կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների գիտաժողովներ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Իսկ մոտ օրերս կմեկնարկի ArmTech տեխնոլոգիական կոնգրեսն ու DigiTec ցուցահանդեսը։ «Բոլորին հրավիրում ենք ծանոթանալու Հայաստանում և արտասահմանում աշխատող մեր ծրագրավորողների ու ինժեներների ձեռքբերումներին»,– «Արմենպրես»ի փոխանցմամբ, հավելեց Մարտիրոսյանը։

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում՝ նախարարը նշեց, որ մեր երկիրը նախատեսում է աշխարհի 16 պետությունում ունենալ ՏՏ ներկայացուցիչներ: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է մասնավոր հատվածը. այն գնահատվում է 3 մլն դոլար: Ըստ Մարտիրոսյանի՝ արդեն իսկ 6 երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչը: «Բացի այդ, մասնավորի հետ համատեղ ներկայացվել է պիլոտային ծրագիր՝ ուղղված նորաստեղծ ընկերությունների ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ երկու ընկերության տրամադրվել է 10-ական մլն դրամի ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրագործելու նպատակով»,- ընդգծեց նախարարը:  

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին