Հինգշաբթի, 05. 02. 2026

spot_img

Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը

     Ֆրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spettacolo Musica Sport-ը:

     «Երգիչ, դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել ինը տասնյակի հասնող ֆիլմերում»,- բառախաղով ներկայացնելով գրում է լրատվամիջոցը:

     2016 թվականին Ազնավուրը համերգային միջազգային շրջագայություն էր իրականացրել՝ լինելով Ամստերդամում, Դուբայում, Պրահայում, Անտվերպենում, Օսակայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Մարբելյայում, Տրելազեում, Մոնակոյում և Վերոնայում:

     Հոլիվուդի Փառքի ծառուղում 2017 թվականի օգոստոսի 24-ին լեգենդար երգահան Շառլ Ազնավուրին շնորհվել է 2618-րդ պատվո աստղը։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին